Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովը մեղմացրել է բանկային կապիտալի և իրացվելիության կարգավորման նոր կանոնների ձևակերպումները, սակայն նոր սահմանափակումներ է մտցրել փոխառության ծավալների մեջ, որպեսզի կանխի վարկային ինստիտուտների մեծ ռիսկերի ընդունումը: Այս մասին ասվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
2009 թ. վերջին Բազելյան հանձնաժողովը հրատարակել էր համաշխարհային նոր ստանդարտների մոտավոր տարբերակը: Փաստաթղթի համաձայն, բանկերը պետք է կապիտալի բավականին բարձր մակարդակ, ինչպես նաև բարձր իրացվելի ակտիվներ ունենան, որպեսզի ապագայում ֆինանսական ցնցումներին առավել լավ դիմակայեն:
Նոր կանոնների համաձայն, բանկերը կապիտալի կազմում կարող են հաշվի առնել իրենց պատկանող այլ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթերը, առանձնացված հարկային ակտիվները, ինչպես նաև որոշ հիփոթեկային գործիքներ:
Բազելյան հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Տրիշեի խոսքերի համաձայն, հուլիսի 26-ի «պայմանավորվածությունները բանկային սեկտորի ամրապնդման գործում կարևոր նվաճում են ` ճգնաժամից քաղած դասերի ֆոնին»: