27 հուլիսի 2010 - 14:41 AMT
Այս տարի Հայաստանի ջրավազաններում ջրահեղձման դեպքերն ավելի շատ են, քան անցայլ տարի

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հատուկ ջրային փրկարարական ծառայության տվայլների, 2010-ին Հայաստանում խեղդվել է 15 մարդ, որից 6-ը` Սևանում, իսկ 9-ը Հայաստանի տարբեր ջրային տարածքներում: Այդ մասին հայտարարել է ԱԻՆ Հատուկ ջրային փրկարարական ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը այսօր կայացած մամլո ասուլիսում: Նա հավելել է, որ իր ջոկատի անդամները 16 մարդ են փրկել, որոնցից չորսը մինչև 13 տարեկան երեխաներ են:

«2009-ին գրանցվել էր խեղդման 9 դեպք Սևանում և այլ ջրավազաններում: Խեղդվողների քանակի աճը կապված է սաստիկ շոգի հետ: Եվ հետո, մարդիկ ջուրն են մտնում ոչ սթափ վիճակում կամ երեկոյան, երբ փրկարարներն արդեն ավարտել են իրենց աշխատանքը»,-ասել է Մկրտչյանը:

Սակայն, ըստ նրա, ԱԻՆ կողմից հուլիսի 10-ից հետո, երբ տեղի ունեցավ վերջին դժբախտ պատահարը, անվտանգության միջոցների ուժեղացման կապակցությամբ մահացու ելքով նոր դեպքեր չեն արձանագրվել: Սակայն միջադեպերի մեծ մասը տեղի է ունենում վայրի կամ մասնավոր լողափերում, որոնք փրկարար ծառայությունը չի վերահսկում:

Սակայն, վերահսկվող տարածքներում փրկարարներն այժմ աշխատում են մինչև 23:00-ն: Այժմ Սևանում գործում է 19 փրկարարական կետ: «Ուստի աշխատեք չվտանգել ձեր կյանքը և ջուրը մտեք միայն վերահսկվող տարածքներում: Անհրաժեշտության դեպքում փրկարարներին կարելի է կանչել 1-01 հեռախոսահամարով»,-ասել է գնդապետ Մկրտչյանը: