27 հուլիսի 2010 - 17:26 AMT
ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարի հետ

Հուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հնարավորությունները:

Ինչպես ասվում է պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ, Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել պարոն Նորմատովին: