27 հուլիսի 2010 - 18:19 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի CAREC համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կմասնակցիՈւրումչիում (ՉԺՀ) հուլիսի 29-30-ը կայանալիքԿենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության գործարարության զարգացման (CAREC) 9-րդ համաժողովին: Համաժողովի կազմակերպիչը Ասիական զարգացման բանկն է (ADB): Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հայկական պատվիրակության կազմումեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը և Տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:

CAREC համաժողովի նպատակը` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսումն է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում մասնավոր և պետական ձեռնարկությունների միջև համագործակցության խթանումը: