27 հուլիսի 2010 - 18:46 AMT
GTZ փորձագետները կօգնեն գլուխ հանել Հայաստանում հավի ձվի գների նվազման հետ կապված իրավիճակից

«Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթը քննարկելու նպատակով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրավիրել է միջազգային փորձագետների, հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը:

Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) Մրցակցության քաղաքականության կիրարկման բարելավմանն ուղղված համատեղ գործողությունների` «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետներ Մարտին Միտիմայերը և Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ մասնագետներին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրեն «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթի վերաբերյալ:

Հուլիսի 27-30-ը արտասահմանցի փորձագետները նաև ՏՄՊՊՀ աշխատակիցների համար դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն Հանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները: