27 հուլիսի 2010 - 21:48 AMT
ՀՀ ԿԲ Խորհուրդը որոշեց լրացումներ և փոփոխություններ կատարել մի շարք կանոնակարգերում

Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը հուլիսի 27-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց լրացումներ և փոփոխություններ կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում և «ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցում»:

Խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2010 թ. երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: