Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ ու տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին:
Այնուհետև երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին:
Բակո Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար: Նախագահը կարևորել է ջրօգտագործման նոր հայեցակարգի մշակումը և օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը;