28 հուլիսի 2010 - 17:28 AMT
Սուրբ Խաչում կայանալիք եկեղեցական արարողությունն Եվրոպայի աչքերին թոզ փչելու միջոց է

Սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողությունը «կոսմետիկ միջոց է, որի նպատակն է թոզ փչել Եվրոպայի աչքերին»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները կարող են մի քանի օրով տեղադրել գմբեթի խաչը, իսկ հետո կրկին հանել այն: «Այդ հարցը Թուրքիան կօգտագործի որպես Հայաստանի հետ սակարկության առարկա»,-ասել է փորձագետը: