ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի նախկին հրամանագրերից մեկում լրացումներ կատարելու հրամանագրի նախագծին, որի նպատակն է արդյունավետ դարձնել ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, բարձրացնել պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը։
Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ։ ՀՀ կառավարությունը հաստատել է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման կարգը; Այս փաստաթղթով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, վերը նշված հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծանում է ՀՀ ֆինանսների նախարարության դերակատարությունը, ինչպես նաև` պատասխանատվությունը։