6 օգոստոսի 2010 - 10:28 AMT
Ավանդների ընդհանուր քանակը Հայաստանի առևտրային բանկերում հունիսի վերջում կազմել է 627,7 մլրդ դրամ

Ավանդների ընդհանուր քանակը Հայաստանի առևտրային բանկերում հունիսի վերջում կազմել է 627,7 մլրդ դրամ` մայիսի 1-ի համեմատ կրճատվելով 1,9 տոկոսով կամ 12,1 մլրդ դրամով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի, ավանդների ընդհանուր ծավալից 522,3 մլրդ դրամն ընդունվել է երկրի ռեզիդենտներից, իսմ մնացած 105,4 մլրդ դրամը` ոչ ռեզիդենտներից:

Բացի այդ, ավանդների 26,9 տոկոսն ընդունվել է դրամով, իսկ 73,1 տոկոսը` արտարժույթով: