10 սեպտեմբերի 2001 - 21:14 AMT
«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԿԱՆ»,- պնդում է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը
Եվրախորհուրդ ընդգրկվելուց հետո Հայաստանում եւ Ադրբեջանում էական դրական տեղաշարժեր չկան: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին ժամանելուց հետո «Զվարթնոց» օդակայանում հայտնել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնը: Նա կոնկրետ չի հիմնավորել իր խոսքերը, ասելով, որ «դա ընդհանուր տպավորություն է»: Լորդ Ռասսել-Ջոնսթոնը ընդգծել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էլ առաջընթաց չկա: Խոսելով ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ոչլեգիտիմ լինելու Եվրախորհրդի հայտարարության մասին, ԵԽԽՎ նախագահը նշեց, որ այն հիմնված է ընդունված-միջազգային իրականությամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: