11 օգոստոսի 2010 - 12:18 AMT
Ստեփանակերտում ընթանում է BarCamp Artsakh 2010-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp համաժողովը բացվել է օգոստոսի 11-ին Ստեփանակերտում: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 70 հոգի Արցախից և Հայաստանից:

Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մշակույթի նախարարությանն առընթեր ՏՏ Զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը, միջոցառման հիմնական նպատակը կապերի հաստատումն է տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվող երիտասարդների միջև:

Ինչպես նշել է Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբաալյանը, ՏՏ ոլորտն արդեն մի քանի տարի է` երկրում հայտարարվել է որպես գերակա ուղղություն:

«Թե որքան ակտիվ կզարգանա այդ ոլորտը, կախված է երիտասարդությունից»,- ասել է նախարարը: Միջոցառումը կտևի երկու օր, համաժողովի երկրորդ օրը տեղի կունենա օգոստոսի 12-ին Շուշի քաղաքում: