11 օգոստոսի 2010 - 19:21 AMT
Ռուսաստանը C-300 զենիթահրթիռային համալիր է տեղադրել Աբխազիայի տարածքում

Ռուսաստանը C-300 զենիթահրթիռային համալիր է տեղադրել Աբխազիայի տարածքում: ՌՕՈՒ –ի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Զելինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության այլ տեսակի համակարգեր են տեղադրվել նաև Հարավային Օսեթիայի տարածքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Զելինի խոսքերի համաձայն, հակաօդային պաշտպանության համակարգի տեղադրման նպատակը ոչ միայն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքների պաշտպանությունն է, այլև այդ պետությունների սահմանների անվտանգության ապահովումը: