12 օգոստոսի 2010 - 13:37 AMT
Իսրայելյան ընկերությանը հեռացրել են Սամցխե-Ջավախեթիում ճանապարհների վերականգնման աշխատանքներից

Իսրայելյան «Աշտրոմ Ինթերնեյշնլ» ընկերությանը հեռացնելու են Սամցխե-Ջավախեթիում ճանապարհների վերականգնման աշխատանքներից` պարտականությունները չկատարելու պատճառով:

Ինչպես հայտնել են նախագծի ղեկավարները, իսրայելյան ընկերությունը չի ավարտում աշխատանքները պայմանավորված ժամկետներում, ուստի վերականգնմամբ կզբաղվի մեկ այլ ընկերություն, որն ավելի արագ կաշխատի, հաղորդում է Georgia times-ը:

Սամցխե-Ջավախեթիում նախագիծն իրականացվում է հազարամյակի ծրագրի շրջանակներում:

Նախագծի բյուջեն կազմում է 203 միլիոն ԱՄՆ դոլար: Դրա շրջանակներում ծրագրվում է վերականգնել Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի 223 կիլոմետր ճանապարհ: Աշխատանքներին մասնակցում են տենդերը շահած «Աշտրոմ Ինթերնեյշնլ», գերմանա-վրացական «Պապենբուրգ Բլեք-սի գրուպ», ինչպես նաև երկու ադրբեջանական ընկերություններ:

Վերականգնումը սկսվել է 2008 թվականի գարնանը և պետք է ավարտվի մինչև այս տարվա վերջը: