12 օգոստոսի 2010 - 14:15 AMT
Մասաչուսեթս նահանգի բողոքարկման դատարանը մերժել է ATAA հայցը

Մասաչուսեթս նահանգի բողոքարկման դատարանը միաձայն մերժել է Մասաչուսեթսի դպրոցական ծրագրում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող նյութերի ներառման մասին կոլեկտիվ հայցը, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA):

«Թուրք-Ամերիկյան Ասոցիացիաների Վեհաժողովը (ATAA) հայց է ներկայացրել, որում պահանջներ է առաջադրել դպրոցական ծրագրում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող նյութերի ներառման մասին: Սակայն 2009թ. դեկտեմբերին առաջին ատյանի դատարանը մերժեց այդ պահանջը: Իսկ այս տարվա հունիսին թուրքական կազմակերպությունը բողոքարկեց այդ որոշումը»,- ասվում է AAA հայտարարության մեջ:

«Հայկական Համագումարը բարձր է գնահատում այդ հարցի վերաբերյալ դատարանի որոշումը, և դա Թուրքիային ու նրա կրոնական գործընկերներին ուղղված ազդանշան է հանդիսանում այն մասին, որ պաշտոնական Անկարան շարունակում է ժխտման քաղաքականության շարունակման համար պատմությունը վերաշարադրելու փորձերը»,- հայտնել է AAA նախագահ Հրայր Հովնանյանը: