12 օգոստոսի 2010 - 15:08 AMT
Հայաստանի կառավարությունը ՀՀ ԿԲ-ին 55,6 մլրդ դրամի մուրհակ է տրամադրել

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 12-ի նիստի ժամանակ, հաշվի առնելով 2009թ. ֆինանսական գործունեության արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի ստացած շահույթը, բանկին կառավարության որոշմամբ տրամադրված 79.629.719.887 ՀՀ դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել է 55.644.010.355 ՀՀ դրամ անվանական արժեքով համանման մուրհակով, պայմանով, որ բանկը ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած մուրհակի տրամադրման օրը նախարարությանը վերադարձնի նախկին մուրհակը։