13 օգոստոսի 2010 - 11:28 AMT
Բելգիայում Հայաստանի դեսպանատունը համագործակցում է ԲՀԱՊ-ի հետ

Բելգիա-հայաստանյան առևտրային պալատը (ԲՀԱՊ) ստեղծվել է 2007-ին, և արդեն հասել է բազմաթիվ նվաճումների Հայաստանում, Ֆլանդրիայում և Վալոնիայում: Այդ մասին ասվում է պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հայտարարությունում:

«Անկասկած, Բրյուսելում Հայաստանի դեսպանության դռները միշտ բաց են ինչպես Բելգիայում սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպությունների, այնպես էլ ԵՄ-ի հետ համագործակցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար»,- ասել է Սաֆարյանը: