16 օգոստոսի 2010 - 13:42 AMT
Մինչև 20 տարեկան պատանիների միջև շախմատի աշխարհի առաջնությունում հայ բոլոր շախմատիստները հաղթանակել են

Լեհաստանի Չոտովո քաղաքում տեղի ունեցող մինչև 20 տարեկան պատանիների միջև շախմատի աշխարհի առաջնությունում արդեն կայացել է 12 մրցախաղ:

Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հանդիպել է Իլյա Գոլիչենկոյի (Ուկրաինա) հետ և հաղթել: Հաղթանակ են տարել նաև Հրայր Սիմոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրանք միավորներ են շահել Կիրիլ Պոնիզիլայի (Չեխիա) և Մեդսա Անդերսենի (Դանիա) հետ պարտիաներում:

Այդ մրցախաղից հետո հայ 3 շախմատիստներ հավաքել են 7 միավոր, Հովհաննիսյանը 25-րդ տեղում է, Տեր- Սահակյանը` 29-րդ, իսկ Սիմոնյանը` 32-րդ տեղում:

Աղջիկների միջև մրցախաղերում Խանամիրյանը զիջել է Ալեքսանդր Լաչին (Լեհաստան) և 5,5 միավորով զբաղեցնում է 46-րդ տեղը;

Օգոստոսի 16-ին տեղի ունեցող վերջին մրցախաղում Հովհաննիսյանը կհանդիպի Թոմաս Ֆոդորի հետ (Հունգարիա), Տեր-Սահակյանը` Դանիել Դվիրնիի (Իտալիա), Սիմոնյանը` Պավել Պոտապովի (Ռուսաստանի), իսկ Խանամիրյանը` Կատարինա Նևրիկլոյի (Ավստրիա) հետ: