Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը օգոստոսի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցեց և լիցենզավորեց «Կիլիկիա» ՍՊԸ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, վերաձևակերպեց նաև «Լիդեր ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի լիցենզիան:
Բացի դրանից, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասերով լիցենզիա տրամադրվեց` «Օդանավերի ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն»: