18 օգոստոսի 2010 - 14:27 AMT
Արցախի արդարադատության նախարարությունը թեստավորում է պետռեգիստրի նոր էլեկտրոնային համակարգը

«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը մշակել է պետռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Նրա խոսքերով, համակարգն արդեն գտնվում է թեսթավորման փուլում:

«Մենք առաջինն ենք հիմնել ՏՏ ձեռնարկություն` մեկ տարի առաջ Ստեփանակերտում բացելով «Նորք» կենտրոնի մասնաճյուղը: Այսօր մենք համագործակցում ենք Արցախի 5 պետական հաստատությունների հետ»,- ասել է Չոբանյանը: Նա նշել է, որ Արցախում «Նորք» կենտրոնի մասնաճյուղի նպատակն է երկրում ձևավորել էլեկտրոնային կառավարման գործիքներ: «Ներմուծված համակարգերն այնպես են գործում, որպեսզի համապատասխան կառույցի առկայության դեպքում կարողանան աշխատել Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգի հետ»,- ասել է Հայկ Չոբանյանը: