18 օգոստոսի 2010 - 16:38 AMT
Բելառուսի նախագահը Երևան է ժամանել ՀԱՊԿ գագաթաժողովի մեկնարկից երկու օր առաջ

Բելառուսի նախագահ Ալեքսանսդր Լուկաշենկոն Երևան է ժամանել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են տեղեկացված աղբյուրները, Լուկաշենկոն մասնավոր այցով է ժամանել Հայաստան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-21-ը Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովը: