19 օգոստոսի 2010 - 12:23 AMT
Սինգապուրի օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության օգտին երրորդ մեդալը գրանցվեց

Սինգապուրի օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում Հայաստանի պատվիրակության օգտին երրորդ մեդալը գրանցվեց: Պատվո պատվանդան բարձրացավ ծանրորդ Գոռ Մինասյանը (+85կգ, Գյումրի): Նա մեդալների համար պայքարի մեջ մտավ օգոստոսի 19-ին: Գոռը պոկեց 160կգ, հրեց 190կգ և երկամարտի 350կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի : Նա ընդամենը 1կգ-ով հետ մնաց իրանցի Ալիռեզա Կազեմինեջադից (155+196): Երրորդը եգիպտացի Հասան Մոհամեդն էր (330կգ):

Ավելի վաղ, ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ) նվաճել են արծաքե մեդալներ:

Օգոսոտսի 21-ին իրենց ելույթները կսկսեն ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը, բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը, իսկ թիավարումում` Էդգար Բաբայանը: