Աշխարհի 37-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը համարյա առանց պայքարի դուրս է եկել Ցինցինատիում ընթացող Western & Southern Financial Group Masters-2010-ի երրորդ փուլ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 2.430.000 դոլար:
Մրցումների երրորդ շրջանում Նալբանդյանը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Նրանք պաշտոնական խաղերում հանդիպել են 4 անգամ, և սերբն 3:1 հաշվով առավելություն ունի: