21 օգոստոսի 2010 - 17:08 AMT
Ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Օգոստոսի 21-ին Սինգապուրում տեղի ունեցող պատանեկան օլիմպիական խաղերում ելույթ է ունեցել հայ ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ ք/կ):

Ղազարյանը հաղթել է երեք ` Պալո Պերսոգլիեմի դեմ (Սան Մարինո), Պուչ Կայի դեմ (Դանիա) և Քեստուտիս Վիտկաուստկասի (Լիտվա) դեմ մենամարտերում:

Հայ ձյուդոիստը պարտվել է Մաքսիմիլիան Շնեյդերի (ԱՄՆ) հետ վարած մենամարտում, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում էր Բեկո Տուգուշի (Վրաստան) դեմ, որին հաղթեց 20:10 հաշվով և դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Չեմպիոն է դարձել ամերիկացի Մաքսիմիլիան Շնեյդերը, երկրորդ տեղը գրավել է Խեն Սոնգ Չոն (Կորեա):

Այսպիսով, Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ` բրոնզե մեդալակիր են դարձել ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտում` Արտակ Հովհաննիսյանը (46 կգ ք/կ): Արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Մինասյանը (85 կգ ք/կ):