23 օգոստոսի 2010 - 15:18 AMT
Եվրամիությունը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների համար

ԵԱՀԿ-ն Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար կուղարկի 500 դիտորդ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելը: «ԵԱՀԿ դիտորդները լինելու են 2 խմբով` երկարաժամկետ` 45 հոգանոց կազմով և կարճաժամկետ` 450 հոգանոց կազմով»,- նշել է Ջանկորելը: Նրա խոսքերով, Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար դիտորդներ կժամանեն Եվրոպայի խորհրդից և այլ կազմակերպություններից: «Եվրամիությունը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան»,- ասել է նա, հաղորդում է Նովոստի Ադրբեջանը: