
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ԱԽ ժամանակավոր անդամ Թուրքիային: Ինչպես գրում է Today’s Zaman թերթը, նախագահության ժամկետը մեկ ամիս է: Թուրքիային լիազորությունները կանցնեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամից` Ռուսաստանից: Թուրքիայի նախագահության ժամանակ կսկսվի Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը 5+1 ձևաչափով (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիան) Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ` կապված միջուկային ծրագրի հետ: Բանակցություններն ընդհատվել էին մեկ ամսով մահմեդական տոնի` Ռամադանի պատճառով:
Թուրքական պատվիրակությունն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ կժամանի Նյու Յորք` նախագահությունը ստանձնելու համար:
Թուրքիան ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել 1951-1952թթ., 1954-1955թթ., 1961թ.:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 14-30-ը: