31 օգոստոսի 2010 - 14:17 AMT
Զավեն Անդրիասյանը Կալամարիա-օփեն մրցաշարի առաջատարն է

Հունական Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ միջազգային Կալամարիա-օփեն մրցաշարի 7-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Անդրիասյանը ոչ ոքի խաղաց Իոաննիս Նիկոլաիդիսի հետ (Հունաստան) և, հավաքելով 5.5 միավոր, գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Վահե Բաղդասարյանը հաղթեց հույն Աստ Ասիմենոիսին և 4.5 միավորով բարձրացավ 17-րդ տեղը: Աղասի Ինանցը պարտություն կրեց Օդիսեաս Քեսիդասից (Հունաստան) և իջավ 30-րդ տեղը (3 միավոր):

8-րդ տուրում Անդրիասյանի մրցակիցը կլինի Մարիյան Պետրովը (Բուլղարիա), Բաղդասարյանը կհանդիպի Եկատերինա Ատալիկի հետ (Թուրքիա), իսկ Ինանցն այդ տուրում չի խաղա: