30 օգոստոսի 2001 - 21:42 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորիս Նիոտիսը այսօր այցով կժամանի Հայաստան: Նիոտիսը եւ «Արտասահմանում հույների համաշխարհային խորհուրդ» կազմակերպության նախագահ Էնդրյու Աթենսը կմասնակցեն այդ կազմակերպության կողմից Ալավերդի քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Դրանից հետո հունական պատվիրակության անդամները միանգամից կուղղվեն Թբիլիսի, որտեղից կմեկնեն Կիեւ: Այցի օրակարգում պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: