30 օգոստոսի 2001 - 21:42 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԴԱՌՆԱ ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
Ամերիկայի հայկական համաժողովը կլինի ՄԱԿ-ի հասարակության հետ կապերի վարչության (UNDPI) կողմից ոչ պետական կազմակերպությունների 54-րդ կոնֆերանսի շրջանակներում անցկացվող սեմինարի հովանավորներից մեկը: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 10-12 Նյու Յորքում: Նրա թեման է` «Հասարակական կազմակերպությունները այսօր. կամավորների փորձի բազմազանությունը»: Կոնֆերանսի ընթացքում, որի նպատակը հասարակական կազմակերպություններում կամավորների փորձի ուսումնասիրումն է, կանցկացվի 30 սեմինար, որոնցից երեքը ֆինանսավորվելու են հայկական կազմակերպությունների կողմից: Հայաստանի փորձը այդ բնագավառում կներկայացնեն 4 զեկուցողներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: