30 օգոստոսի 2001 - 21:43 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի աշխատանքին, որը սկսվել է այսօր Աստրախանում: Դրանից երկու օր առաջ այստեղ` «Աշուլուկ» հրաձգարանում, սկսվեցին ԱՊՀ երկրների ՀՕՊ-ի միացյալ համակարգի համատեղ մարտավարական վարժությունները` «Ռազմական համագործակցություն - 2001»: Զինաքվարժություններին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելորուսի, Ղազախստանի ու Տաջիկստանի ՀՕՊ-ի ուժերը: Զինավարժությունները ղեկավարում է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգիչ կոմիտեի նախագահ, Ռուսաքստանի ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Անատոլի Կորնուկովը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: