1 սեպտեմբերի 2010 - 15:03 AMT
2023-ին Թուրքիան կկիսվի՞ Հայաստանի, Քրդստանի և Իսրայելի միջև

Թուրքական Yazete.com կայքում ներկայացվել է ամենահեղինակավոր թուրքական ֆիլմի` «Գայլերի հովտի թակարդը» թուրքական ֆիլմի անոնսը: Գովազդային հոլովակում ներկայացվում է 2023 թվականի Թուրքիան ամերիկյան, իսրայելական և եվրոպական տարբերակներով բաժանված 3 մասերի:

Բոլոր երեք քարտեզներում պատմական Հայաստանի մեծ մասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կազմում: Ըստ ամերիկյան բաժանման` Վանը, Արարատը և Էրզրումը կլինեն Հայաստանի կազմում, իսկ Մալաթիան, Դիարբեքիրը, Թունջելին և Շանլիուրֆան` Քրդստանի:

Եվրոպական տարբերակով Ստամբուլն ինքնավարություն է ստանում, իսկ Տրաբզոնն անցնում է Հունաստանին: Քարտեզում տեղ է գտել նաև Մեծ Իսրայելը, որն ընդգրկում է Սիրիայի հետ սահմանի մի մասը:

Սակայն հոլովակի վերջին կադրը ներկայացնում է ողջ երկրագունդը թուրքական դրոշի ներքո: