Սեպտեմբերի 2-ին Վանաձորում մեկնարկեց հանդբոլի «Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարը: « Մենք շատ ուրախ ենք, որ Վանաձորում տեղի է ունենում այդպիսի խոշոր մրցաշար, դա մեզ համար մեծ պատիվ է և ցանկանում ենք, որպեսզի այդ 3 օրերը տոն դառնան հանդբոլի սիրահարների համար»,- բացման արարողության ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:
Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գևորգյանը կարծում է, որ Վարչապետի գավաթը կօգնի Հայաստանում հանդբոլի տարածմանը և զարգացմանը:
Մրցաշարին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից և Բելառուսից: «Վարչապետի գավաթը» կավարտվի սեպտեմբերի 4-ին: Դրան զուգահեռ ընթանում է մինչև 16 տարեկան պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը: