Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գագաթաժողովի քննարկմանը Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ներկայացնելու Ադրբեջանի մտադրությունը լավ առիթ է, որպեսզի Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի հայերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Այվազյանը նշել է, որ այսպիսի բանաձևով Ադրբեջանը շեղվում է բանակցային գործընթացի տրամաբանությունից, իսկ Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: