Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը պետք է պատասխանել առավելագույն պարզությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ Ադրբեջանը զգում է, որ ձեռքերն ազատ են և խաղը տանում է այնպես, ինչպես իրեն է հարկավոր: Ընդ որում, նա քննադատել է Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունն` ասելով, թե այն անգործության է մատնված, որի պատճառով Հայաստանը կորցնում է իր հաղթաթղթերը: