3 սեպտեմբերի 2010 - 14:35 AMT
Սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նոր շեշտադրումներ կանի

Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անօրինական է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մենք մտադիր ենք մի գործընթաց սկսել, որը կօգնի հայ ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իր օրինական իրավունքը: ՀԱԿ-ի հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ»,-ասել է Զուրաբյանը:

Նա հայտնել է նաև, որ իր ելույթում Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր շեշտադրումներ կանի: Լևոն Զուրաբյանը հավելել է, որ Կոնգրեսի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկը շարունակում է կարևոր պայման մնալ երկրի քաղաքական մթնոլորտի առողջացման համար: