3 սեպտեմբերի 2010 - 15:34 AMT
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ արդարադատության նախարարության ակադեմիայի մասին» օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ արդարադատության նախարարության ակադեմիայի մասին» օրենքի և ևս չորս ՀՀ օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է միացնել երկրում գործող դատական դպրոցն ու դատախազական դպրոցը և ստեղծել մեկ միասնական դպրոց, որի նպատակն է լինելու դատական ատյանների և դատախազության համակարգի համալրումը մասնագիտորեն պատրաստված կադրերով։