3 սեպտեմբերի 2010 - 15:48 AMT
ՀՀ ֆինանսների նախարարությանը կից կստեղծվի հարկատուների հայտերի գանգատարկման հանձնաժողով

Գործադիրը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի կողմից։

Տիգրան Դավթյանը նշել է, դա թույլ կտա բարեփոխել բողոքարկման կարգը` համապատասխանեցնելով այն միջազգային նորմերին: