3 սեպտեմբերի 2010 - 16:41 AMT
Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «Chess Masters» մրցաշարում

Լևոն Արոնյանը մասնակցում է սեպտեմբերի 3-8-ը Շանհայում ընթացող Մեծ սաղավարտի «Շախմատի վարպետներ» (“Chess Masters”) մրցաշարին:

Առաջին տուրում Արոնյանը հանդիպել է Հաո Վանի հետ Չինաստանից և հաղթել է: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի և իսպանացի Ալեքսեյ Շիրովի պարտիան ավարտվեց ոչ ոքի: Այսպիսով, հայ շախմատիստը մեկ միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Շիրովի դեմ, Կրամնիկը` Վանի:

Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը իսպանական Բիլբաո քաղաքում կխաղան Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: