Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման երկարացման մասին համաձայնագիրն ուղղված է Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ խաղաղություն տիրի, հենց այդ տեսակետից է պետք դիտարկել ռազմակայանի մասին պայմանագրի երկարացումը»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմի հետ այդ համաձայնագրի ստորագրումը չի փոխում պայմանագրի սկզբունքային պայմանները: «Դա միայն մեկ բան է նշանակում` ռազմակայանի տեղակայման ժամկետը կերակարացվի մի քանի տարով»,-հավելել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: