3 սեպտեմբերի 2010 - 18:31 AMT
ՌԴ նախագահը կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հանդիպումները

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է գալիս ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հանդիպումների ակտիվացման օգտին: «Այդ ջանքերը տալիս են իրենց արդյունքը: Ինտենսիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ հարևանի կարգավիճակում: Ես պատրաստ եմ աջակցել շփումների շարունակությանը, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որոնք դեռևս առկա են»,-ասել է Մեդվեդևը Իլահմ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: