Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Կանադայում ընթացող այցի շրջանակներում Կանադայի Սենատի խոսնակի հետ քննարկել է 2004թ. Կանադայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Հանդիպման ընթացքում Մեհմեդ Ալի Շահինն ասել է իր պաշտոնակցին, որ խորհրդարաններն իրավունք չունեն դատապարտելու պատմական իրադարձությունները:
Իր հերթին Կանադայի Սենատի խոսնակ Նոել Քինսելլան նշել է, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները առաջընթաց քայլ են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում, հաղորդում է World Bulletin-ը: