2010 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում կտրուկ աճել է բնական հյութերի արտադրությունը` կազմելով 6 մլն լիտր, ինչը 41,8 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նույն ժամանակշրջանում հանքային ջրերի արտադրությունը երկրում ավելացել է 19,5 տոկոսով` կազմելով 16 մլն լիտր: Բացի այդ, 2010թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 6,3 մլն լիտր աղբյուրի ջուր, ինչը 25,4 տոկոսով շատ է 2009թ. ցուցանիշից: