7 սեպտեմբերի 2010 - 11:39 AMT
ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվել է մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Հայ դատի» Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը: Նրա խոսքերով, պատրիարքն արդեն ծեր է, նա 80 տարեկան է և չի կարող մեկնել Վան: «Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը չօծված և գմբեթին առանց խաչի եկեղեցում անընդունելի է: Հայկական համայնքը նույնպես չի պատրաստվում մասնակցել այդ շոուին»,- ընդգծել է Ավագյանը:

ՀԱԵ երեք բարձրագույն հոգևորականները` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը և Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը, հրաժարվել են մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին: