7 սեպտեմբերի 2010 - 11:47 AMT
Արամ Աթեշյանը հուսով է, որ Սբ. Էջմիածինը ներկայացուցիչներ կուղարկի Սբ. Խաչի պատարագին

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հուսով է, որ Մայր Աթոռ Էջմիածինը կվերանայի իր որոշումը և ներկայացուցիչներ կուղարկի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու համար: Նա նշել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հարգում է Էջմիածնի որոշումը: «Այս պատարագով մենք ցանկանում էինք ցույց տալ մեր եկեղեցու միասնությունը»,- ասել է նա, գրում է Hurriyet թուրքական թերթը:

Մայր Աթոռի հայտարարությունում ասվում է. «Սբ. Էջմիածինը ցավով իմացավ, որ Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին չի տեղադրվելու օծված խաչ, ինչպես դա խոստացել էր Թուրքիայի կառավարությունը: Մենք, ընդառաջ գնալով Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, պատրաստվում էինք երկու հոգևորական ուղարկել պատարագին մասնակցելու համար: Սակայն ստեղծված իրավիճակում դա անհնար է: Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները չեն մասնակցի պատարագին»: