7 սեպտեմբերի 2010 - 12:49 AMT
2011թ. սկսած ընդունելությունը բոլոր բուհերում կանցկացվի միասնական քննության հիման վրա

2010-11 ուսումնական տարին մեկնարկեց այնպես, ինչպես պետք է մեկնարկեր` իր բոլոր սպասումներով, ակտիվությամբ,-կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, այս տարվա նվաճումներից մեկն այն է, որ չեղան ուսուցիչների հաստիքների զանգվածային կրճատումներ: ,-ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա բոլոր բուհերում, նաև ոչ պետական, 2011թ. սկսած ընդունելությունը կանցկացվի միասնական քննության հիման վրա: ,-ասել է Արմեն Աշոտյանը: