Այն փաստը, որ ՄԱԿ ԳՎ 64-րդ նստաշրջանը չի քննարկելու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևը, կարելի է դրական գնահատել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
«Ուշագրավ է այն, որ Ադրբեջանը խնդրել է բանաձևի քննարկումը տեղափոխել Գլխավոր վեհաժողովի հաջորդ, 65-րդ նստաշրջան: Այսինքն հարցն ամբողջությամբ չի հանվել, այլ որոշ ժամանակով հետաձգվել է: ՄԱԿ բանձևերի նախագծերը դամոկլյան սրի պես կկախվեն Հայաստանի և Արցախի գլխին, մինչև չճանաչվի ԼՂՀ անկախությունը»,- ընդգծել է Մայիլյանը: