10 սեպտեմբերի 2010 - 15:57 AMT
Գյումրիում տեղի կունենա Եվրոպայի գործող ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային խաղարկությունը

Գյումրիում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա Եվրոպայի գործող ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի և մրցանակների միջազգային խաղարկությունը: Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայանալիք ավանդական միջոցառումը անվանի հեռացատկորդը նվիրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյակին: Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության առթիվ Գյումրի կժամանեն 14 երկրների ցատկորդներ, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունը: