10 սեպտեմբերի 2010 - 18:22 AMT
Տիգրան Սարգսյանը կմեկնի Թեհրան` հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու նպատակով

Ըստ նախնական տվյալների, հոկտեմբերի երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Իրան պաշտոնական այցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել վարչապետի օգնական Արամ Անանյանը:

«Վարչապետի Իրան կատարելիք այցի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ»,-ասել է Տիգրան Սարգսյանի օգնականը:

Ավելի վաղ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետն Իրան կայցելի հոկտեմբերի վերջում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու նպատակով: