18 օգոստոսի 2001 - 00:29 AMT
ԱՊՀ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Մոսկվայում ստեղծված է ԱՊՀ եւ Բալթյան երկրների ադրբեջանական ներկայացուցչական ժողովի անցկացման նախաձերնող խումբ: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրատարակված էր նրա դիմումը ետխորհրդային երկրներում բնակվող ադրբեջանցիներին, Ադրբեջանական Հանրապետության ղեկավարությանը, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ասռջնորդներին, հոգեւորականներին, գիտության ու մշակույթի գործիչներին, գործարար շրջանների ներկայացուցիչներին: Նախաձեռնող խումբը առաջարկում է իրեն աջկցություն ցուցաբերել: Փաստաթուղթը ստորագրածների թվում է նաեւ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար Ռուսթամ Իբրագիմբեկովը, «Կրոկուս Ինտերնեյշնլ» ֆիրմայի նախագահ Արազ Աղալարովը, «Չրեզվիչայնոե պրոիսշեստվիե» միջազգային թերթի գլխավոր խմբագիր Ակրամ Ալիեւը, «Կոմերսանտ» թերթի միջազգային բաժնի խմբագիր Ազեր Մուսալիեւը, «Media Forum» ամսագրի գլխավոր խմբագիր Վալեհ Ռզաեւը: Նախաձեռնող խմբի որոշմամբ արդեն ստեղծված է ներկայացուցչական ժողովի անցկացման կազմկոմիտեն: Նախնական տվալների համաձայն` ժողովը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբերին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: