18 օգոստոսի 2001 - 00:05 AMT
ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ
ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը իրոք մտադրված է այցելություններ կատարել կովկասյան տարածաշրջանի երկրներ: Դրա մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Եվրասիայի գծով տեղակալ Ջեֆֆրի Սթարրը: Նրա խոսքերով` այժմ որոշվում է Պենտագոնի ղեկավարի այցի ժամկետը: «Հայտնի է, որ պաշտպանության նախարարը հայտնաբերում է անձնական հետաքրքրվածություն Կովկասի նկատմամբ: Ռամսֆելդի այս այցը եւս մեկ ապացույց է այն բանի, որ տարածաշրջանը մտնում է մեր երկրի հիմնական հետաքրքրությունների շրջանակի մեջ»,- ասաց Ջ.Սթարրը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: